«100 գաղափար Վաղարշապատի համար». երիտասարդական դրամաշնորհային ծրագիր

· Վաղարշապատ

«100 գաղափար Վաղարշապատի համար». երիտասարդական դրամաշնորհային ծրագիր

Վաղարշապատի համայնքապետարանը հայտնում է.

Երիտասարդության միջազգային օրվա նախաշեմին Վաղարշապատի համայնքապետարանը հայտարարում է մինչև կես միլիոն դրամ արժողությամբ «100 գաղափար Վաղարշապատի համար» երիտասարդական դրամաշնորհային ծրագրի մեկնարկը։

Այս նախաձեռնության նպատակն է բացահայտել և աջակցել երիտասարդների ստեղծարար գաղափարներին, որոնք կարող են նպաստել Վաղարշապատ համայնքի զարգացմանը, բարելավել բնակիչների առօրյան և կյանքի կոչել նոր ու օգտակար նախաձեռնություններ։

Եթե ունես գաղափար, որը կարող է դրական փոփոխություն բերել համայնքում, ապա սա քո հնարավորությունն է այն իրականություն դարձնելու։

Ծրագրին կարող են ներկայացվել տարբեր ոլորտներին վերաբերող գաղափարներ, այդ թվում՝

🔹 երիտասարդական նախաձեռնություններ,

🔹 կրթական և մշակութային ծրագրեր,

🔹 բնապահպանական նախագծեր,

🔹 զբոսաշրջության զարգացում,

🔹 համայնքային ակտիվության խթանում,

🔹 սպորտ, առողջ ապրելակերպ,

🔹 թվային և նորարարական լուծումներ,

🔹 սոցիալական նախաձեռնություններ և այլ առաջարկներ, որոնք կծառայեն համայնքի զարգացմանը։

Լավագույն գաղափարի հեղինակը կստանա դրամաշնորհային աջակցություն՝ իր նախագծերը կյանքի կոչելու համար։

Վստահ ենք, որ հենց երիտասարդների գաղափարներն են ձևավորում Վաղարշապատը։ Միացե՛ք ծրագրին, ներկայացրե՛ք ձեր գաղափարները և դարձե՛ք համայնքի դրական փոփոխությունների շարժիչ ուժը:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է օգոստոսի 5-ը:

Հայտերը կարող եք ներկայացնել անցնելով այս հղումով՝

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdz3l57HEaQS3X9f4Qo8W_DC39jkXCUGOv6T3FIkLlmJ20Ycw/viewform?usp=publish-editor