Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում

Ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպք է գրանցվել «Զվարթնոց» օդանավակայանի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում։
Ոստիկանություն զանգած քաղաքացին զենք-զինամթերքը թողել էր օդանավակայանի ծառայողական ավտոկայանատեղիի հարակից տարածքում։ Նրա նշած հատվածում հայտնաբերվել է «ԱԿ» տեսակի ինքնաձիգ՝ լիցքավորված 9 փամփուշտով։
Հիշեցնում ենք՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից։