Շախմատի միջազգային օրվան նվիրված բլից մրցաշար Արմավիրում. ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմ
· Արմավիր

Շախմատի միջազգային օրվա առթիվ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի շախմատի դպրոցում տեղի է ունեցել շախմատի բլից մրցաշար։ Մասնակիցները 37-ն են եղել, ժամակարգը՝ 5 րոպե՝ ամեն քայլին 5 վայրկյան հավելումով։
Բացի հիմնական 1–3-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցներից, որոշվել են նաև աղջիկների մեջ լավագույն արդյունք ցույց տված 1-3-րդ տեղերը։ Մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները պարգևատրվել են Հայաստանի շախմատի ակադեմիայի կողմից տրամադրված պատվոգրերով և մեդալներով։