Ժամանակավորապես կփակվի Հ. Թումանյան փողոցը

Վաղարշապատի համայնքապետարանը գրում է.
Հարգելի՛ բնակիչներ,
Տեղեկացնում ենք, որ կոյուղագծերի անցկացման աշխատանքներով պայմանավորված ապրիլի 22-ին 10:00-ից ժամանակավորապես կփակվի Հ. Թումանյան փողոցը՝ Հ. Բաղրամյան–Հ. Թումանյան խաչմերուկից մինչև Ռ. Պատկանյան խաչմերուկ։
Խնդրում ենք վարորդներին նախապես պլանավորել իրենց երթուղիները և օգտվել այլընտրանքային ճանապարհներից՝ հնարավոր անհարմարություններից խուսափելու համար։
Շնորհակալություն ըմբռնման համար։