Էլեկտրաէներգիայի անջատումներ Արմավիրի մարզում հուլիսի 30-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
11:00-12:00 Ծաղկալանջ, Գեղակերտ և Հովտամեջ գյուղեր,
11:00-13:30 Մեծամոր քաղաք՝ 1-ին թաղամաս և 4-րդ թաղամասի ժամանակավոր տնակներ,
13:00-14:00 Մուսալեռ, Պտղունք, Արևաշատ գյուղեր:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին: