Արմավիրի մարզի Արաքս համայնքի Արտիմետ բնակավայրի բնակիչ, հունահռոմեական ոճի ըմբիշ Ջանես Նազարյանը՝ աշխարհի Մ17 առաջնության կրկնակի չեմպիոն. ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմ

· Արմավիրի մարզ

Արմավիրի մարզի  Արաքս համայնքի Արտիմետ բնակավայրի բնակիչ, հունահռոմեական ոճի ըմբիշ Ջանես Նազարյանը՝ աշխարհի Մ17 առաջնության կրկնակի չեմպիոն. ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմ

Բաքվում ընթացող մինչև 17 տարեկանների ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 71 կգ քաշային կարգում հանդես եկող Ջանես Նազարյանը երկրորդ անգամ նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը։

Եզրափակչում հայ ըմբիշը 4։3 հաշվով առավելության հասավ Ռուսաստանի ներկայացուցիչ Ասլան Ձուևի նկատմամբ՝ դառնալով աշխարհի Մ17 առաջնության կրկնակի հաղթող։

Նազարյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակչից, որտեղ 8:0 հաշվով ժամանակից շուտ առավելության էր հասել Նորվեգիայի ներկայացուցիչ Մարտին Լետվիկի նկատմամբ: 1/8 եզրափակչում հայ ըմբիշը 9:0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Թուրքիայի ներկայացուցիչ Մուհամադ Ռեսիտ Յուրուկի նկատմամբ, քառորդ եզրափակչում 8:0 հաշվով հաղթել էր հունգարացի Էրվին Ցուցորին, իսկ կիսաեզրափակչում դարձյալ ժամանակից շուտ 8:0 հաշվով պարտության էր մատնել Բուլղարիայի ներկայացուցիչ Քրիստիան Կաստևին:

Սրտանց շնորհավորում ենք արմավիրցի համայնքի Արտիմետ բնակավայրի բնակիչ Ջանես Նազարյանին, նրա մարզիչներին և ընտանիքին՝ այս բացառիկ նվաճման կապակցությամբ։ Մաղթում ենք նորանոր հաղթանակներ, ամուր առողջություն և շարունակական հաջողություններ՝ ի փառս Հայաստանի։

Նշենք, որ Ջանես Նազարյանը նաև Եվրոպայի Մ17 տարեկանների առաջնության գործող չեմպիոնն է: