Շահագործման են հանձնվել Զվարթնոց թաղամասի 9 հարկանի բազմաբնակարան երկու շենքերի նոր վերելակները. Վաղարշապատի համայնքապետարան

· Վաղարշապատ

Շահագործման են հանձնվել Զվարթնոց թաղամասի 9 հարկանի բազմաբնակարան երկու շենքերի նոր վերելակները. Վաղարշապատի համայնքապետարան

Զվարթնոց թաղամասի 9 հարկանի բազմաբնակարան երկու շենքերում ավարտվել են վերելակների փոխարինման աշխատանքները, և նոր վերելակներն արդեն շահագործման են հանձնվել։

Վաղարշապատ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանը այցելել է Զվարթնոց թաղամաս, զրուցել է բնակիչների հետ, լսել նրանց կարծիքներն ու տպավորությունները նոր վերելակների վերաբերյալ, ինչպես նաև անձամբ օգտվել և փորձարկել է դրանք՝ համոզվելու դրանց անվտանգ, անխափան և հարմարավետ աշխատանքի մեջ։

Իրականացված աշխատանքների շնորհիվ բնակիչներն այսուհետ կօգտվեն ժամանակակից, անվտանգ և հուսալի վերելակներից, որոնք կապահովեն առավել հարմարավետ ու անխափան սպասարկում։