Ուսանողների անվճար երթևեկության հավելված․ դիմելու կարգն ու պայմանները. Փարաքար համայնք

· Փարաքար

Ուսանողների անվճար երթևեկության հավելված․ դիմելու կարգն ու պայմանները. Փարաքար համայնք

Փարաքար համայնքի սիրելի՛ ուսանողներ.

Ուսանողների համար նախատեսված անվճար երթևեկության հավելվածը բջջային հեռախոսներում ներբեռնելու նպատակով օգոստոսի 3-ից կարող եք դիմել համայնքապետարանի կրթության բաժին։

Նշենք, որ այս փուլում հավելվածի ներբեռնումը հնարավոր է միայն Android համակարգով աշխատող հեռախոսներում։

iOS համակարգով աշխատող սարքերի համար հավելվածի հասանելիությունն՝ առաջիկայում։

Խնդրում ենք ներկայանալ համայնքապետարանի կողմից տրամադրված տոմսերով, չունենալու դեպքում՝ ուսանողի համապատասխան փաստաթղթերով (անձնագիր կամ նույնականացման քարտ, 2 լուսանկար՝ (3/4 չափսի), տեղեկանք ուսման և բնակության վայրերից)։

Շնորհակալ ենք համագործակցության համար։