Փարաքար համայնքում կիրականացվեն ասֆալտապատման, կոյուղու և ջրագծերի վերակառուցման աշխատանքներ. Փարաքար համայնք

· Փարաքար

Փարաքար համայնքում կիրականացվեն ասֆալտապատման, կոյուղու և ջրագծերի վերակառուցման աշխատանքներ. Փարաքար համայնք

Փարաքար համայնքի հարգելի՛ բնակիչներ.

Տեղեկացնում ենք, որ ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հավանության են արժանացել Փարաքար համայնքի հետևյալ ծրագրերը․

Փարաքար բնակավայր.

✔️ Ռազմիկ Արշակյան, Մայիսյան, Հարություն Աբրահամյան, Ռ. Գասպարյան փողոցների և Երևանյան 2-րդ նրբանցքի ասֆալտապատում

✔️ Մայիսյան, Ռազմիկ Արշակյան, Ռ. Գասպարյան փողոցներում և Երևանյան 2-րդ նրբանցքում կոյուղու կառուցում

✔️ Երևանյան 1-ին նրբանցքի, Վ. Տերյան, Աճառյան, Բաբաջանյան, Փափազյան, Վ. Համբարձումյան, Հ. Թումանյան, Գ. Էմին, Մուրացան, Նալբանդյան, Անդրեասյան, Գ. Նժդեհ փողոցների, ինչպես նաև Է. Թևոսյան փողոցի մի հատվածի խմելու ջրագծի վերակառուցում։

Թաիրով բնակավայր.

✔️ Կ. Դեմիրճյան 8-րդ փողոցի ասֆալտապատում։

Բաղրամյան բնակավայր.

✔️ Այգեգործների փողոցի մի հատվածի ասֆալտապատում։

Նորակերտ բնակավայր.

✔️ Շինարարների փողոցի ասֆալտապատում։

Մերձավան բնակավայր.

✔️ 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ փողոցների խմելու ջրի ջրագծի կառուցում։

Ծրագրերը կիրականացվեն պետական և համայնքային համաֆինանսավորման շրջանակում՝ սահմանված կարգով։