Հանրային քննարկումների հրավեր․ Փարաքար համայնքի 2027թ․ սուբվենցիոն ծրագրերը. Փարաքար համայնք

Փարաքար համայնքի հարգելի՛ բնակիչներ.
Հրավիրում ենք ձեզ մասնակցելու Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2027 թվականի սուբվենցիոն ծրագրերի հանրային քննարկումներին։
Քննարկումների ընթացքում կներկայացվեն համայնքի բնակավայրերում նախատեսվող ասֆալտապատման, ջրագծերի և կոյուղու համակարգերի փոխարինման, ինչպես նաև ենթակառուցվածքների բարեկարգմանն ու վերանորոգմանն ուղղված ծրագրերը։
Հանրային քննարկման օրակարգում են.
❗️ Փարաքար բնակավայր. Այգեստան, Հարություն Աբրահամյան, Ռոբերտ Գասպարյան, Մարտի 8-ի, Սուրբ Հարություն և Կոմունայի փողոցների ասֆալտապատում, կոյուղու և ջրագծի փոխարինում, ինչպես նաև բուժամբուլատորիայի շենքի վերանորոգում։
❗️ Նորակերտ բնակավայր. Բարեկամության թաղամասի և հարակից տարածքի ասֆալտապատում։
❗️ Թաիրով բնակավայր. Աբովյան, Սայաթ-Նովա և Ակսել Բակունց փողոցների ասֆալտապատում։
❗️ Բաղրամյան բնակավայր. Գայի և Արարատյան փողոցների ասֆալտապատում։
❗️ Մուսալեռ բնակավայր. Մաշտոց փողոցի ասֆալտապատում։
❗️ Արևաշատ բնակավայր. Մուսալեռից Արևաշատ տանող ճանապարհի ասֆալտապատում։
❗️ Պտղունք բնակավայր. Անդրանիկի, Անդրանիկի 1-ին, Անդրանիկի 2-րդ փակուղիների և Երիտասարդական փողոցի ասֆալտապատում։
❗️ Այգեկ բնակավայր. 8-րդ փողոցի և Վազգեն 1-ին փողոցի ասֆալտապատում։
❗️ Մերձավան բնակավայր. Կոմիտասի և Այգեգործների փողոցների ասֆալտապատում և ջրագծերի փոխարինում։
Հանրային քննարկումների ժամանակացույցը.
📍 Փարաքար՝ օգոստոսի 10-ին, ժամը 10:00-ին, Մշակույթի և գեղարվեստի կենտրոնի նիստերի դահլիճ
📍 Արևաշատ՝ օգոստոսի 10-ին, ժամը 14:30-ին, վարչական ղեկավարի նստավայր
📍 Մուսալեռ՝ օգոստոսի 10-ին, ժամը 15:30-ին, վարչական ղեկավարի նստավայր
📍 Պտղունք՝ օգոստոսի 10-ին, ժամը 16:30-ին, Երևան-Էջմիածին խճուղի 63/1, նախկին «Մուսալեռ» մարկետի շենք
📍 Նորակերտ՝ գոստոսի 11-ին, ժամը 10:00-ին, վարչական ղեկավարի նստավայր
📍 Բաղրամյան՝ օգոստոսի 11-ին, ժամը 11:00-ին, վարչական ղեկավարի նստավայր
📍 Այգեկ՝ օգոստոսի 11-ին, ժամը 12:00-ին, վարչական ղեկավարի նստավայր
📍 Մերձավան՝ օգոստոսի 11-ին, ժամը 14:30-ին, վարչական ղեկավարի նստավայր
📍 Թաիրով՝ օգոստոսի 11-ին, ժամը 16:30-ին, Մշակույթի տուն։
Բաց և կառուցողական քննարկումներին հրավիրում ենք Փարաքար համայնքի բնակիչներին, ավագանու անդամներին, շահագրգիռ անձանց և կազմակերպություններին՝ ներկայացնելու իրենց առաջարկներն ու դիտարկումները։
Ձեր մասնակցությունն ու ակտիվ ներգրավվածությունը կարևոր են համայնքի զարգացման,բնակավայրերի բարեկարգմանն ուղղված ծրագրերի արդյունավետ իրականացման գործում։
Ակնկալում ենք ակտիվ մասնակցություն։