Արծաթե հաջողություն. Ալեն Չաթոյանը՝ Հայաստանի պատանեկան առաջնության մրցանակակիր. Փարաքար համայնք
· Փարաքար

Փարաքար համայնքի ղեկավար Օնիկ Ախվերդյանն հուլիսի 31-ին, ընդունել է ՀՀ բռնցքամարտի 2026 թվականի կրտսեր տարիքի պատանիների առաջնության մրցանակակիր, Այգեկ բնակավայրի բնակիչ Ալեն Չաթոյանին՝ մարզիչ Արտաշես Չաթոյանի գլխավորությամբ։
Պատանի մարզիկը 13-14 տարեկանների 42 կգ քաշային կարգում զբաղեցրել է պատվավոր 2-րդ հորիզոնականը՝ արժանանալով առաջնության արծաթե մեդալին։
Համայնքի ղեկավարը շնորհավորել և շնորհակալագիր է հանձնել Ալենին արձանագրած հաջողության կապակցությամբ և մաղթել նորանոր հաղթանակներ ու մարզական նվաճումներ։
Ալեն Չաթոյանը Փարաքարի մարզադպրոցի սան է։ Շուրջ 10 տարի զբաղվում է բռնցքամարտով։
Չնայած արդեն ունեցած հաջողություններին՝ երիտասարդ մարզիկը շարունակում է ակտիվ մարզումները և պատրաստվում է առաջիկա առաջնություններին։ Նրա մեծ նպատակը Եվրոպայի և աշխարհի չեմպիոնի կոչումները նվաճելն է։