Մեկնարկել են Բաղրամյանի հրշեջ-փրկարարական ջոկատի նոր վարչական շենքի շինաշխատանքները․ ՆԳ նախարարը հետևել է ընթացքին

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն օգոստոսի 6-ին, ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Ղազարյանի ուղեկցությամբ, այցելել է Արմավիրի մարզ՝ ծանոթանալու Բաղրամյանի հրշեջ-փրկարարական ջոկատի նոր վարչական շենքի կառուցման աշխատանքների ընթացքին։
Նախարարին ներկայացվել են ինչպես իրականացված, այնպես էլ առաջիկայում նախատեսվող աշխատանքները։
Արփինե Սարգսյանը տվել է համապատասխան հանձնարարականներ՝ ընդգծելով աշխատանքները սահմանված ժամկետներում և պատշաճ որակով իրականացնելու, ինչպես նաև հրշեջ-փրկարարների համար ծառայության ժամանակակից և արժանապատիվ պայմաններ ապահովելու անհրաժեշտությունը։
Ժամանակակից լուծումներով նախագծված նոր վարչական շենքը շահագործման կհանձնվի ամիսներ անց։
Տեսանյութը՝ https://www.youtube.com/watch?v=zKd5sf4pN7E