Ծանր մարմնական վնասվածք պատճառած տղամարդը ձերբակալվել, ապա կալանավորվել է․

· Արմավիրի մարզ

Ծանր մարմնական վնասվածք պատճառած տղամարդը ձերբակալվել, ապա կալանավորվել է․

Մարմնական վնասվածք պատճառելու վերաբերյալ ահազանգը քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացվել էր փետրվարի 4-ի երեկոյան: Բժշկական կենտրոնից հայտնել էին, որ դանակով թիկունքին ստացած վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել Մեծամոր քաղաքի բնակիչ 44-ամյա մի տղամարդ:

Մեկնել էր վարչության օպերատիվ խումբը: Ըստ տուժածի, Մեծամորի քաղաքային այգու կողմը քայլելիս անհայտ անձը թիկունքից հարվածել էր: Հանցագործությունը թարմ հետքերով բացահայտել չհաջողվեց:

Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկված լայնածավալ օպերատիվ հետախուզական ԱՆ միջոցառումների արդյունքում Արմավիրի քրեական ոստիկանները ստացան տեղեկություն, որ վիճաբանության ընթացքում 44-ամյա տղամարդուն դանակով հարվածել է 38-ամյա համաքաղաքացին:

38-ամյա տղամարդու նկատմամբ հարուցվեց քրեական հետապնդում: Ապրիլի երկուսին նա հայտնաբերվեց Արմավիր քաղաքում, ձերբակալվեց ու տեղափոխվեց վարչություն:

Հաջորդ օրը նա կալանավորվեց ու տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: