Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Վահագն Մելիքյանին

· Արմավիրի մարզ

Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Վահագն Մելիքյանին

Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Վահագն Մելիքյանին:

Այս մասին Factor TV-ին հայտնում են դատարանից: Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանը գործն Արմավիրի մարզից ուղարկել է Երևանի դատարան: 

Մինչ այդ գործը Արմավիրի մարզի մեկ այլ դատավորի էր մակագրվել, որն ինքնաբացարկ էր հայտնել: Այսինքն՝  Վահագն Մելիքյանը երրորդ դատավորն է, որին մակագրվում է գործը: Ամենայն հայոց կաթողիկոսն ու 6 եպիսկոպոսները մեղադրվում են դատական ակտ չկատարելու համար:

Կաթողիկոսը հայտարարել է, որ այս դատական գործընթացը միտված է եկեղեցու ներքին գործերին միջամտելուն:   Արաքս Մամուլյան

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/1057043.html

©
factor.am