Կվերագործարկվի ուսանողական անվճար երթուղին. Փարաքար համայնք

· Փարաքար

Կվերագործարկվի ուսանողական անվճար երթուղին. Փարաքար համայնք

Փարաքար համայնքի սիրելի՛ ուսանողներ.

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 1-ից կվերագործարկվի ուսանողական անվճար երթուղին։

Երթուղիները կգործեն երկու հիմնական ուղղություններով՝

Արևաշատ → Մատենադարան

Նորակերտ → Մատենադարան

Յուրաքանչյուր ուղղությամբ կգործի երկու ավտոբուս։

Առավոտյան երթուղիներ

Առաջին ավտոբուսը Արևաշատից և Նորակերտից կմեկնարկի 07:10-ին՝ Մաշտոցի պողոտայով, մինչև «Ցիտադել» բիզնես կենտրոն։

Երկրորդ ավտոբուսը կմեկնարկի 07:40-ին՝ Մաշտոցի պողոտայով, «Ցիտադել» բիզնես կենտրոնի, ապա Խանջյան փողոցի ուղղությամբ՝ մինչև Մանկավարժական համալսարան։

Արևաշատից շարժվող երթուղին նախատեսված է Արևաշատ, Մուսալեռ, Պտղունք, Փարաքար և Թաիրով բնակավայրերի ուսանողների համար։

Նորակերտից շարժվող երթուղին նախատեսված է Նորակերտ, Բաղրամյան, Այգեկ և Մերձավան բնակավայրերի ուսանողների համար։

Կանգառներ

Արևաշատ՝ վարչական շենքի մոտ։

Մուսալեռ՝ դպրոցի շենքի մոտ, ինչպես նաև Կամարի դիմացի մայթի կանգառ՝ «Բիստրոյի» մոտ։

Այգեկ՝ մանկապարտեզի մոտ։

Բաղրամյան՝ այգու դիմացի կանգառ։

Մերձավան՝ դպրոցի և սուպերմարկետի մոտ։

Պտղունք՝ լուսացույցի մոտ։

Փարաքար՝

• Երևանյան և Տ. Անդրեասյան փողոցների խաչմերուկի կանգառ,

• Է. Թևոսյան–Երևանյան փողոցների խաչմերուկի կանգառ,

• Սուրբ Հարություն եկեղեցու մոտ,

• «ՊԱՏ»-ի հենակետ։

Թաիրով՝ «Գիգանտի» դիմաց և արագաչափի կանգառ։

🕞 Ետադարձ երթուղիներ

Ետադարձ ուղղությամբ յուրաքանչյուր երթուղին կսպասարկվի մեկական ավտոբուսով։

Ետադարձ երթուղիների մեկնարկը՝ 15:30-ին, «Ցիտադել» բիզնես կենտրոնի հարակից կանգառից։

Ավտոբուսների վրա կլինի «Փարաքար համայնքի անվճար ուսանողական» նշումը։

Այն ուսանողներին, ովքեր դեռևս չեն ստացել անվճար երթուղու տոմս, խնդրում ենք անհրաժեշտ փաստաթղթերով դիմել համայնքապետարան՝ անվճար երթուղուց օգտվելու հնարավորությունն ապահովելու համար։

Անհրաժեշտ է ներկայացնել՝

• անձնագիր կամ նույնականացման քարտ,

• 2 լուսանկար՝ 3×4 չափսի,

• տեղեկանք ուսման վայրից,

• տեղեկանք բնակության վայրից։

Մաղթում ենք ձեզ բարի ուսումնական տարի ու անվտանգ երթևեկություն։