Մուսալեռում նոր բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր կկառուցվի. Փարաքարում կայացել է հանրային քննարկում. Փարաքար համայնք
· Փարաքար

Փարաքարի «Մշակույթի և գեղարվեստի կենտրոն» ՀՈԱԿ-ի դահլիճում սեպտեմբերի 4-ին, տեղի ունեցավ Մուսալեռ բնակավայրի Վաղարշապատ-Երևան խճուղի թիվ 98 հասցեում բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցապատման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ հանրային առաջին քննարկումը:
Բաց և կառուցողական քննարկմանը ներկա էին համայնքի ղեկավարի տեղակալ Էդգար Մարգարյանը, քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Հակոբ Միքաելյանը, պատվիրատու, կառուցապատող և նախագծող կազմակերպության, ինչպես նաև նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության մշակման կազմակերպության ներկայացուցիչները:
ՇՄԱԳ թիմի ներկայացուցիչ Մերի Վարդանյանը ներկաներին ներկայացրեց քննարկվող նախագիծը:
Նախագծի մանրամասներն ու տեխնիկական ցուցանիշները ներկայացրեց «Պրեմիում Փրոջեքթ» ՍՊԸ-ի ճարտարապետ Գոռ Վարդանյանը:
Մասնակիցները հանդես եկան հարցերով և ընդունվեց նախագիծը: