Բեռնատարը վնասել է գազատարը․ Շենիկում դադարեցվել է գազամատակարարումը

· Արմավիրի մարզ

Բեռնատարը վնասել է գազատարը․ Շենիկում դադարեցվել է գազամատակարարումը

Բեռնատար ավտոմեքենայի հարվածի հետևանքով վնասվել է միջին ճնշման վերգետնյա գազատար, ինչի պատճառով սեպտեմբերի 7-ին ժամը 13։35-ից դադարեցվել է Արմավիրի մարզի Շենիկ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը, հայտնում են «Գազպրոմ»-ից։ Իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ, որոնց ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։