Արմավիրի մարզը՝ արվեստի, արհեստների և ավանդական համերի գունեղ ներկայացմամբ

· Արմավիրի մարզ

Արմավիրի մարզը՝ արվեստի, արհեստների և ավանդական համերի գունեղ ներկայացմամբ

Դիլիջան քաղաքում անցկացվեց «Արվեստների և արհեստների» ամենամյա փառատոնը, որին Արմավիրի մարզը ներկայավ երեք համայնքների` Արմավիրի, Արաքսի, Բաղրամյանի մասնակցությամբ՝ ներկայացնելով մարզի մշակութային հարուստ ժառանգությունը, ստեղծագործական ներուժն ու ավանդական խոհանոցը։

Փառատոնի այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալու Արմավիրի վարպետների աշխատանքներին՝ կերպարվեստ, ասեղնագործություն, խեցեգործություն, գոբելենագործություն և փայտարվեստ։

Անցկացվեց նաև կերպարվեստի վարպետաց դաս Շահեն Օրդուբեկյանի նախաձեռնությամբ` գեղանկարչության ուղղությամբ՝ բնորդի և բնանկարի թեմաներով։

Մարզի մշակութային ներկայությունն ամբողջացվեց Արմավիրի արվեստի դպրոցի սաների պարային ծրագիրը՝ փառատոնին հաղորդելով ազգային շունչ, շարժում և ուրախ տրամադրություն։

Իսկ Արմավիրի համերն իրենց յուրահատուկ տեղն ունեցան փառատոնում․ Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի խոհարարություն բաժնի սաները ներկայացրեցին տեղական խոհանոցին բնորոշ խուրջին, ավելուկով ուտեստներ և չրերով հատիկավոր գաթա։

Արմավիրի մարզը Դիլիջան տարավ իր գույները, համերը, ստեղծագործ ձեռքերն ու ավանդույթները՝ փառատոնին հաղորդելով ջերմություն, ինքնատիպություն և տոնական տրամադրություն։