Փարաքարի զբոսաշրջային ապագան. ներկայացվել է 2026–2030 թվականների ռազմավարական ծրագիրը

Սեպտեմբերի 7-ին, Փարաքարի Մշակույթի և գեղարվեստի կենտրոնի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանրային քննարկում՝ Փարաքար համայնքի զբոսաշրջության զարգացման 2026–2030 թթ. ռազմավարական ծրագրի վերաբերյալ։
Քննարկման շրջանակում ներկայացվեցին ռազմավարական ծրագրի հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, ինչպես նաև ակնկալվող արդյունքները։
Համայնքի ղեկավարի աշխատակազմի Կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության, առողջապահության, սոցիալական աջակցության և տուրիզմի բաժնի առաջին կարգի մասնագետ Աստղիկ Մեհրաբյանը ներկայացրեց ռազմավարական ծրագրի հիմնական ուղղությունները, մասնավորապես՝
🔹 զբոսաշրջային հիմնական ուղղություններ,
🔹 Փարաքար համայնքի մրցակցային դիրք,
🔹 7 առաջնահերթ խնդիրներ,
🔹 թվային համակարգ,
🔹 SWOT վերլուծություն,
🔹 տեղական օպերատոր,
🔹 մոնիտորինգ և գնահատում։
Ծրագրի հիմնական ուղղությունները և նախատեսվող քայլերը հանրային քննարկման մասնակիցներին ներկայացվեցին մանրամասն՝ սլայդային ներկայացման միջոցով։
Ռազմավարության հիմնական նպատակն է զբոսաշրջության զարգացման միջոցով ամրապնդել Փարաքար համայնքի դիրքը Հայաստանի Հանրապետության զբոսաշրջային քարտեզում՝ ձևավորելով համայնքի զբոսաշրջային ներուժի ճանաչելի, մրցունակ և կայուն զարգացման հիմքեր։