Անվճար ուսանողական տրանսպորտ` Արաքս համայնքի ուսանողների համար
· Արաքս

Արաքս համայնքի սիրելի՛ բնակիչներ։
Տեղեկացնում ենք, որ մեկնարկել են անվճար ուսանողական տրանսպորտի գործարկման աշխատանքները։
Անվճար ուսանողական ավտոբուսների գործարկման աշխատանքները պատշաճ կերպով կազմակերպելու նպատակով՝ խնդրում ենք Արաքս համայնքի այն բնակիչներին, ովքեր սովորում են Երևանում՝ միջին մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատություններում, երկօրյա ժամկետում հաշվառվել իրենց բնակավայրերի վարչական գրասենյակներում։
Միասին՝ ավելի հասանելի կրթություն և ավելի հարմար պայմաններ մեր ուսանողների համար։