Բացահայտիր Արմավիրը. Լենուղի․ բնակավայր Արմավիրի մարզում

· Արմավիրի մարզ

Բացահայտիր Արմավիրը. Լենուղի․ բնակավայր Արմավիրի մարզում

Լենուղին գտնվում է Արմավիրի մարզի Արմավիր խոշորացված համայնքում: Բնակավայրը տեղակայված է Արարատյան դաշտի հարթավայրային գոտում՝ ծովի մակարդակից 890 մետր բարձրության վրա: Մարզկենտրոն Արմավիր քաղաքից հեռու է ընդամենը 7 կմ դեպի հարավ-արևմուտք, ինչը բնակավայրին տալիս է աշխարհագրական ու տրանսպորտային հարմար դիրք:

Գյուղը հիմնադրվել է 1920 թվականին: Խորհրդային տարիներին այն կրել է «№ 6 սովխոզին կից» և «Ստալինի անվան սովխոզին կից» անվանումները:

Բնակավայրի պատմության կարևոր էջերից է ներգաղթյալ ընտանիքների վերաբնակեցումը. 20-րդ դարի կեսերին այստեղ հաստատվել են Սփյուռքից՝ մասնավորապես Իրանից, Եգիպտոսից և այլ երկրներից Հայաստան վերադարձած տասնյակ հայ ընտանիքներ:

Գյուղի բնակչության թվաքանակը 1959 թվականին կազմել է 1364 մարդ, 1970-ին՝ 1561, 2004-ին՝ 1669, իսկ 2011 թվականի մարդահամարի տվյալներով գրանցվել է 1470 բնակիչ:

Գյուղում գործում է Ջիվանու անվան միջնակարգ դպրոցը, ինչպես նաև համայնքային ենթակառուցվածքներ:

Տնտեսության հիմնական ճյուղերն են այգեգործությունը, պտղաբուծությունը (խաղողի, կորիզավոր պտուղների մշակում) և անասնապահությունը:

40°07'26"N 43°57'55"E