Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում սեպտեմբերի 9-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ սեպտեմբերի 9-ին ժամը 11:15-20:00-ն կդադարեցվի ք.Մեծամոր 1 թաղամասի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: